Դոմենների և IP-հասցեների կառավարման կորպորացիան (ICANN) հաստատել է դոմենի անվանումների պահպանման ծածկագրային բանալիի փոփոխման ամսաթիվը: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ:

Հոկտեմբերի 11-ին նախատեսված միջոցառումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի համացանցում լոկալ խափանումների։ Բանալին փոխելու աշխատանքը կսկսվի ժամը 16.00-ին՝ ըստ Գրինվիչի։ ICANN- ը նշել է, որ այս ընթացակարգը կլինի առաջինը, բայց ոչ վերջինը։

Փոփոխության ընթացքում ցանցի որոշ օգտվողներ, հնարավոր է, մի շարք վեբ էջերից օգտվելու դժվարություններ ունենան: Եթե օգտագործողը տեխնիկական փոփոխությունների զոհ է դառնում, անմիջապես սխալների վերաբերյալ հաղորդագրություններ է ստանում: Այս խնդիրը կարող է լուծվել ցանցային օպերատորի կամ ինտերնետ պրովայդերի օգնությամբ: Նրանք պետք է ներառեն DNSSEC անվտանգության արձանագրության հավաքածուի վավերացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել