Արքայազն Հարիի բարեկամները նրա կնոջը՝ Մեգան Մարքլին այնքան էլ սիրով չեն ընդունում բրիտանական բարձրաշխարհիկ հասարակությունում։ Նրանցից շատերին դուր չեն գալիս Մեգանի քաղաքական հայացքները և այն, թե ինչպես է նա ազդում ամուսնու վրա, գրում է The Daily Beast պարբերականը։

Հանգուցյալ արքայադուստր Դիանայի ընկերուհին՝ լեդի Քոլին Քեմփբելը, ասել է, որ Մեգանն ուլտրաազատական է, և որ նրա ձախակողմյան հայացքները չեն համընկնում Հարիի շատ ընկերների հայացքների հետ։

Նշվում է, որ արքայական ընտանիքի կանայք Մեգանին առավել սիրալիր են ընդունում։ Նա լավ հարաբերություններ ունի Քեյթ Միդլթոնի հետ՝ դքսուհիները պարբերաբար միմյանց են զանգահարում։ Մեգանը բարեկամական հարաբերությունների մեջ է նաև արքայադուստրեր Բետարիսի և Եվգենիայի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել