Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Թորոսյանը պնդում է, որ Ամուլսարի հանքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությանը օրինական է տրվել ընդերքօգտագործման թույլտվություն։

Նշենք, որ Գևորգ Թորոսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայրն է։ Նրա մասին օրերս տարբեր բնապահպաններ տեղեկություններ էին տարածում, թե Ամուլսարի ծրագրի վերաբերյալ լսումների ժամանակ նա վիրավորել է ներկա փորձագետներին, բնապահպաններին։ Մասնավորապես, բնապահպան Սիլվա Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Թորոսյանը եկել էր Ամուլսարի խնդիրների կլոր սեղանին մասնակցելու։ Պռավալ տալու նպատակով անպատվեց հասարակական գործիչներին, արժանավոր գիտնականներին, վերջում էլ հավելեց, որ սա կառավարության տեսակետն է»։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գևորգ Թորոսյանն ասաց, որ ինքը չի կարող կառավարության դիրքորշում հայտնել, այլ հարցի շուրջ արտահայտվել է որպես ընդերքօգտագործման գործակալության մասնագետ և հանդես եկել իր անունից։

«Միջոցառումը կազմակերպված ակցիա էր Ամուլսարի դեմ, իսկ ես հայտարարեցի, որ Ամուլսարը պետք է աշխատի, իսկ դա մարդկանց դուրը չեկավ։ Փոխադարձ վիրավորանք բանավեճ եղել է, ես ասացի, որ կեղծ թվեր եք ներկայացնում, իսկ ես ճիշտ թվեր էի ասում, դուրները չէր գալիս։ Իրենք ինչքանով դեմ են շահագործմանը, ես էլ այնքանով կողմ եմ, որ հանքը շահագործվի», - ասաց նախարարի հայրը՝ ներողություն խնդրելով քննարկման այն մասնակիցներից, ովքեր վիրավորվել են իր խոսքերից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել