Ինչպես հայտնի է, գոյություն ունի անհատի երեք տեսակ։ Սակայն Հյուսիս–արևմտյան համալսարանի գիտնականները ևս մեկ տեսակ են բացահայտել,– գրում է Science Daily պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ մեկ ու կես միլիոն մարդկանց տվյալների վերլուծության շնորհիվ հոգեբանները նոր կատեգորիա են բացահայտել՝ «տիպիկ մարդ»։

Այսպիսով, բոլոր մարդկանց միջինում կարելի է բաժանել չորս տեսակի անհատականությունների՝ զուսպ, եսասեր, ընդօրինակելու օբյեկտներ և ժամանակի մեջ փոփոխական։

Հոգեբանության պրոֆեսոր Վիլյամ Ռեյվելը խոստովանում է, որ զարմացած է ստացված արդյունքներից; «Ես ընդհանրապես մտածում էի, որ անհատների տիպեր գոյություն չունեն»,– ասում է գիտնականը։

Նա նշել է, որ կյանքի ընթացքում մարդիկ սովորաբար փոխում են իրենց անհատականության տեսակը։ Օրինակ, որքան մարդը մեծանում է, այնքան շատ է հավանականությունը, որ նա ընդօրինակման օբյեկտ կդառնա։ Իսկ արական սեռի դեռահասները սովորաբար եսակենտրոն են։

«Անհատականության տեսակները հիշատակվել են միայն ինքնազարգացման մասին գրքերում և տեղ չեն ունեցել գիտական ամսագրերում»,– պարզաբանում է քիմիայի պրոֆեսոր Լուիս Ամարալը։ — Հիմա, կարծում ենք, դա կփոխվի»։

Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Human Behaviour ամսագրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել