1968 թվականի փետրվարի 1-ին արվել է XX դարի ամենահայտնի լուսանկարներից մեկը: Հարավային Վիետնամի մայրաքաղաք Սայգոնի համար ճակատամարտում ամերիկացի լրագրողները պատահաբար հայտնվեցին բրիգադի գեներալ, Հարավային Վիետնամի ոստիկանության հրամանատար Նգուեն Նգոկ Լոանի կողքին: Այդ պահին նրա մոտ բերեցին գերի ընկած կարմիր պարտիզանի: Լրագրողները կարգավորեցին իրենց ֆոտոտեխնիկան ու պատրաստվեցին լուսանկարել՝ սպասելով, որ ուր-որ է կհարցաքննվի, թեկուզ և ատրճանակի տակ:

1968 թվականի փետրվարի 1, Սայգոն՝ բուդդայական Ան-Կուոնգ պագոդայի մոտ:

Սակայն լրագրողների ակնկալիքները չարդարացան. այդ ամենի փոխարեն գեներալ Լոանը, առանց որևէ բառ արտաբերելու, միանգամից կրակեց գերու վրա: Այդպիսով, լուսանկարիչ Էդդի Ադամսը լուսանկարեց կարմիր պարտիզանի՝ Նգուեն Վան Լեմի կյանքի վերջին պահերը: Արված լուսանկարը դարձավ Վիետնամյան պատերազմի ամենահայտնի լուսանկարը: Ռազմագերու՝ առանց հետաքննության ու դատարանի նորկայության սպանությունը, որն արեց հենց ինքը՝ ոստիկանության հրամանատարը, ողջ աշխարհում վրդովմունքի ալիք բարձրացրեց: Լուսանկարը լայնորեն տարածվեց հակապատերազմական շարժումների կողմից: Իսկ գեներալ Լոենը ևս հայտնի դարձավ ողջ աշխարհում, սակայն դա «անպատվաբեր» հայտնիություն էր, որը նա իր հետ տարավ մինչև գերեզման: Ատրճանակը պատյանի մեջ դնելով՝ գեներալ Լոանը դեռ չգիտեր, որ այդ պահից ի վեր նրա կյանքը բաժանվելու է «մինչ»-ի և «հետո»-ի:

Վնասվածք ստանալուց հետո գեներալին սկսեցին բուժել Ավստրալիայում, որի արդյունքում էլ նա կորցրեց ոտքը: Իսկ երբ սայգոնյան ռեժիմը 1975-ին տապալվեց, նա դժժվարությամբ հասավ ԱՄՆ, որտեղ պիցցերիա հիմնեց: Սակայն քիչ ժամանակ անց նրա բիզնեսը ձախողվեց. ինչ-որ մեկը նրա պիցցերիայի պատին գրել էր. «Մենք գիտենք, թե դու ով ես»:

Գեներալ Լոանը մահացավ քաղցկեղի պատճառով 1998 թվականի հուլիսի 14-ին: Իսկ լուսանկարը դեռ «ապրում է», և դրան նայող ժամանակակից մարդիկ հեշտությամբ կարող են զգալ պատերազմի սարսափելի այդ պահի՝ վիետնամյան զինվորի կյանքի վերջին վայրկյանների ծանրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել