Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին տեղեկացրել է, որ Դավիդ Լուիսը, Էդեն Ազարը և Մատեո Կովաչիչը չեն մասնակցի Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ՊԱՈԿ-ի հետ խաղին.

«Դավիդ Լուիսը մնացել է մարզաբազայում: Նա շատ է խաղում. այնպես որ՝ ես որոշել եմ, որ նա պետք է մարզաբազայում մնա և հանգստանա: Կովաչիչը ոչ շատ լուրջ վնասվածք է ստացել «Քարդիֆի» հետ խաղում:

Ինչ վերաբերվում է Էդեն Ազարին՝ «Քարդիֆի» հետ խաղից հետո նա ասաց, որ փոքր-ինչ հոգնել է: Դրա համար որոշեցի Ազարին ևս հանգստի հնարավորություն տալ»,- Սարիի խոսքը մեջբերել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ ՊԱՈԿ-«Չելսի» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ 20.55-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել