Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորները մտադիր են առաջարկել վարչապետ Թերեզա Մեյին` լքել իր պաշտոնը, երբ ավարտվի Brexit-ի իրագործումը: Այդ մասին գրում են The Telegraph-ը և Express-ը. հայտնում է ТАСС-ը:

Այսպես` The Telegraph-ը  հայտնում է, որ պահպանողականներն արդեն կազմել են 27 հոգանոց ցուցակ, որում ընգրկվել են այն մարդիկ, ովքեր վարչապետի պաշտոնը ստանալու շանս ունեն: Ցուցակում տեղ է գտել նաև երկրի ԱԳՆ նախկին  ղեկավար Բորիս Ջոնսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել