Նիկոլ Փաշինյանն իրականում շատ լավ լյուստրացիա ա անում: Բացատրեմ ասածս. մարդն ամեն օր ռեժիմով քացու տակ ա գցում կիսահղի «քաղաքական ուժերին», որոնք ամեն օր առերեսվում են իրենց իրական դեմքի հետ: Այդ դեմքը վախկոտի, կասկածողի ու ցանկացած իրավիճակի հետ համակերպվողի, բայց նենց թեթևի մեջ իբր սկզբունքայինի կարգավիճակում տեղավորվել ցանկացողի դեմքն է: Նիկոլի էս կեցվածքը խիստ հարգում եմ ու երկու ձեռքով խրախուսում եմ: Իրոք ժամանակն ա էդ կեղծ ուժերին ասպարեզից հանելու․ էն ուժը, ով չունի քաղաքական սկզբունք, չունի նաև տեղ քաղաքական ներկապնակում: Ամեն օր նոր չափաբաժնով «թքի երեսներին», պարոն վարչապետ, լավ ես անում, մեկ ա՝ իրանք ասելու են՝ անձրև ա գալիս: Մաքրի դաշտը, որ քեզ ընդդիմություն լինելուց տակները չմիզող ուժերի հետ իսկական քաղաքական պայքար ծավալես: 

Հ.Գ. Ես էլ պատրաստ եմ էդ քաղաքական սիլեքի համար առանց վարանելու դրական արձանագրումներ անել: 
Թե բա՝ մենք «հեղափոխություն ենք արել, մենք կապիտալիզացնելու ենք հեղափոխության արդյունքները».... Մի քիչ ամոթ ունեցեք տո, մեկ էլ՝ մի քիչ քաղաքական ինքնասիրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել