Armsport.am-ը գրում է.

Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում ավարտվել են հունահռոմեական ոճի մրցումները:

Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել. 57 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը դարձել է չեմպիոն, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նվաճել են արծաթե մեդալներ:

Այսպիսով, մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը (83 միավոր) և նվաճեց բրոնզե մեդալ: Առաջին տեղում Իրանի ընտրանին է (136), իսկ երկրորդում Ռուսաստանը (131):

Հավելենք, որ մեր ընտրանին Երևան է ժամանելու սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը, ժամը՝ 3։30-ին՝ Վիենա-Երևան չվերթով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել