«ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, և արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ: Չարաշահումների հիմնական պատասխանատուն, բնականաբար, նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն է: Վերջինս փոր­ձել է համայնքային միջոցները ծառայեցնել իր եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար: 

Մասնավորա­պես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում բացահայտվել է՝ 2017-2018 թվա­կաններին Հրազդանի քաղաքապետարանը համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների համար «Դանիել-Ա» ընկերությունից ձեռք է բերել մոտ 26.5 մլն դրամի չափով սեղմված գազ, իսկ 2018 թվականին՝ 32 մլն 240 հազար դրամի չափով: Իսկ «Դանիել-Ա» ընկերության հիմնադիրը, ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալ­ների, Անաստաս Դանիելյանն է՝ Հրազդանի նախկին քաղաքապետի եղբայրը:
Սա բացահայտումների մի մասն է միայն: 
Թե ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը, արդ­յոք դրանց կապակցությամբ քրեական գործեր կհարուցվեն ու նախկին համայնքապետը պատասխանատվու­թյան կենթարկվի, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Դանիելյանը մշտապես քաղաքապետ է դարձել կեղծված, կասկածելի ընտրությունների արդյունքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել