Հարգելի բարեկամներ, 
Տեղեկացնում եմ, որ եկող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության եմ դնելու ՀՀ «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» և «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Այս նախագծերը նախատեսում են.
1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի անվտանգությունը:
2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել