operativ.am-ը գրում է
Իրանի խորհրդարանի հայ անդամ Կարեն Խանլարին գովաբանել է ԻՀՊԿ-ի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նրա ջանքերի եւ Սիրիայում հայ ու ասորի ժողովուրդների կյանքի փրկության համար:«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ անվտանգության ապահովման համար գեներալ Կասեմ Սուլեյմանիին եւ զինված ուժերի այլ զինծառայողներին, որոնք այդ երկրի կառավարության խնդրանքով ներկա են Սիրիայում: Նրանք կարողացան փրկել Սիրիայի հայերին եւ ասորիներին կոտորածներից եւ լուրջ վնասներից:» - Fars News-ին ասել է Խանլարին:Նա հավելել է, որ հայերը հիմնականում ապրում են Հալեպում, որը զավթել էին ԻՊ-ն եւ Ան Նուսրա ճակատը եւ դրանք ուժեղ ճնշման տակ էին հայտնվել, նրանցից շատերը սպանվել էին ահաբեկիչների կողմից: Նա նշել է, որ մի շարք դեպքերում իրանցի զինվորական խորհրդատուները Սիրիայում փրկել են նրանց մահացու վտանգից, ինչը ներկայացնում էին ահաբեկիչները, գրում է Iran ru-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել