168.am-ը գրում է.

Խոյ և Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երջանիկ են հարաբերություններում, քանի որ լրացնում են միմյանց: Նրանք հեշտությամբ են լուծում խնդիրները, անհաջողությունների դեպքում երբեք չեն տրտնջում: Այդ պատճառով հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց:

Խոյերն ու Կշեռքները չեն սիրում խնայել, բայց կարողանում են գումար աշխատել և կանգ չառնել ձեռքբերումների վրա: Որպես կանոն՝ հարաբերություններում գաղափարների հեղինակը Կշեռքներն են, իսկ կայունության պատասխանատուն Խոյերն են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններում զգույշ են, հավատարիմ սկզբունքներին, ամբիցիոզ:

Ջրհոս և Աղեղնավոր: Աղեղնավորները կարող են հաջողության հասնել նաև միայնակ: Ջրհոսները ևս կարողանում են ֆինանսական բարեկեցության հասնել: Ֆինանսական հաջողությունը գրեթե ամեն քայլափոխի ուղեկցում է այս զույգին, քանի որ նրանք լրացնում են միմյանց:

Բարդ իրավիճակներում Ջրհոսները պահպանում են հանգստությունը, իսկ Աղեղնավորները նոր գաղափարների հեղինակ են դառնում: Ցանկության դեպքում կարող են ստանձնել միմյանց պարտականությունները՝ առանց աշխատանքին վնասելու:

Առյուծ և Կույս: Կույսերը զգույշ են, խնայող: Նրանք վերահսկում են ամեն բան, իսկ Առյուծները ոգեշնչում են նրանց, ստիպում գերազանցել իրենց, դուրս գալ հարմարավետության սահմաններից: Բացի այդ՝ Առյուծները հնարամիտ են, կարողանում են լավ գաղափարներ առաջարկել:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաջողակ զույգ են դառնում, բարենպաստ պայմաններում կարող են հարստանալ, բայց ոչ միշտ: Եթե նրանք միմյանց օգնեն ազատվել թերություններից, հաջողության հասնելու հնարավորությունը կմեծանա:

Ցուլ և Ձուկ: Ցուլերը հաջողությամբ են բանակցություններ վարում, ծրագրում: Նրանք խոհեմ են, խորամանկ: Հենց այսպիսի զուգընկերոջ կարիք ունեն Ձկները, ովքեր կօգնեն վերահսկել զգացմունքները:

Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբողջությամբ վստահում են միմյանց, կարողանում են հաջողության հասնել: Բայց միմյանց վստահելու համար նրանց երկար ժամանակ և ուժեղ զգացմունքներ են հարկավոր:

Երկվորյակներ և Խեցգետին: Երևկվորյակները երջանիկ ու ինքնաբավ լինելու համար ունեն ամեն ինչ, բայց հաճախ անիմաստ վատնում են էներգիան: Խեցգետիններն օգնում են ազատվել դրանից: Խեցգետինները Երկվորյակների ազդեցությամբ հանգստանում են, առաջնահերթ համարում համատեղ բարեկեցությունը, ոչ թե անձնական կարիքներն ու խնդիրները:

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները կարողանում են ֆինանսական հաջողության հասնել, քանի որ ամուր կապված են միմյանց հետ:

Այծեղջյուր և Կարիճ: Այս զույգն իմաստուն է, լավ ինտուիցիա ունի, աշխատասեր է ու խորամանկ, համեստ, մեծ ամբիցիաներ ունի: Այծեղջյուրները նախաձեռնող են, նպատակալսաց: Կարիճները տաղանդավոր, հաջողակ մարդիկ են: Դեպքերի մեծամասնությունում նրանք աշխատում են ոչ թե միասին, այլ միմյանց զուգահեռ՝ միմյանց օգնելով դուրս գալ բարդ իրավիճակներից:

Ծանոթության առաջին իսկ օրերից կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահում են միմյանց: Նրանց հարաբերություններում միշտ հանգստություն է առկա, ինչը հարկավոր է ֆինանսական հաջողության ու ինքնարտահայտման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել