Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը հայտարարել է, որ մոտ ապագայում հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագահն ամերիկացի լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ժամանակ:

«Մենք կհանդիպենք», - պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին, թե արդյոք մտադիր է մոտ ապագայում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ առաջընթաց է նկատվում ԿԺԴՀ-ի շուրջ տիրող իրավիճակում, և հայտարարել է, որ անձնական մակարդակով շատ լավ հարաբերություններ ունի հյուսիսկորեացի առաջնորդի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել