Tert.am-ը գրում է.

Ես լսել եմ, ես շատ շնորհակալ եմ, որ վարչապետն արձագանքել է, և այն փաստերը, որ տրամադրել են ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր, կրկնում եմ, ամենաանբարո, ամենախուլիգան, ամենաանբարոյական հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը։ 


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտարարեց՝ դա երբեք չի ներելու: «Պատասխան եք տալու, ամբողջ կյանքս դնելու եմ նրա վրա, որ հատ-հատ իրավական հարթության վրա պատասխան տաք դրա համար: Իմ հայտարարությունից հետո շատերը կհանեն իրենց գրառումները, բայց գերակշիռ մեծամասնությունն իմ ձեռքի տակ է, միջազգային կառույցներից կստանաք համապատասխան գնահատականներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել