Միացյալ Թագավորությունում վերջերս մի արտակարգ դեպք է պատահել։ 4-ամյա երեխայի մայրը պնդում է, որ իր երեխայի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել խանութում կոշիկն առանց գուլպաների փորձելու պաճառով։

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մայրն իր աղջկա հետ գնացել էր խանուց՝ դպրոցի համար կոշիկ գնելու համար։ Ամեն ինչ շատ լավ էր, սակայն հաջորդ օրն աղջնակի մոտ տարօրինակ սինդրոմներ նկատվեցին․ նա տաքություն ուներ, փսխում էր և շատ թույլ էր։ Կարճ ժամանակում վիճակն այնքան վատացավ, որ աղջիկը՝ Սիենան սկսեց ողջ մարմնով ցնցվել։

Երեխային շտապ հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները նրա մոտ սեպսիս արյան վարակի հազվադեպ տեսակից հայտնաբերեցին։ Բարեբախտաբար, Սիենայի կյանքը հաջողվեց փրկել, քանի որ սեպսիսի այդ տեսակով վարակված մարդկանց 15-30%-ը մահանում է։

Մոր կողմից առաջ քաշված վարկածի համաձայն՝ Սիենան հավանաբար ոտնաթաթի վրա փոքր, աննշան բաց վերք է ունեցել, որի միջոցով էլ վարակն անցել է օրգանիզմ։ Թեև բազմաթիվ լուրջ փորձությունների միջով անցնելուց հետո երեխան փրկվեց, այնուամենայնիվ նրա մայրը զգուշացնում ու կոչ է անում բոլորին՝ ոչ մի դեպքում կոշիկն առանց գուլպայի չկրել, հատկապես երբ խանութում փորձում եք այն․ ի՞նչ իմանաս ձեզնից առաջ ով է այն փորձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել