Ամերիկյան Journal of Transplantation գիտական հանդեսը հրապարակել է մի հոդված, որտեղ նկարագրվում է, ըստ բժիշկների, անոմալ մի երևույթ: Չորս հիվանդներ, ում կաթվածից մահացած կնոջ օրգաններ են փոխպատվաստել, հիվանդացել են քաղցկեղով: Միայն առաջին հիվանդի մահանալուց հետո հայտնաբերվել է, որ դոնոր կինը քաղցկեղով հիվանդ է եղել:

Բժիշկները չեն իմացել ախտորոշման մասին, իսկ չորս հիվանդները դոնորից վարակվել են կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղով: ԴՆԹ-ի վերլուծության արդյունքում բժիշկները հայտնաբերել են, որ բոլոր դեպքերում էլ հիվանդների և դոնորի քաղցկեղի բջիջների «գենետիկական պրոֆիլները» համընկնում են, որ հիվանդության պատճառը քաղցկեղածին բջիջներն են փոխպատվաստված օրգաններում:

Չորս հիվանդներից երեքը մահացել են, չորրորդին հաջողվել է փրկել փոխպատվաստված օրգանը հեռացնելուց և քիմիաթերապիայի կուրս անցնելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել