Մեքսիկայի Գվադալահարա քաղաքի մերձակայքում սառնարան-կցորդով բեռնատար են հայտնաբերել, որի մեջ 157 դիակ է եղել՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

Բեռնատարը թողել են բնակելի թաղամասերից մեկի մոտ, և որոշ ժամանակ անց բնակիչները սկսել են տհաճ հոտ զգալ: Ոստիկանությունը փնտրում է բեռնատարի տիրոջը:

Դիակները սառնարանային բեռնատարում պահելը Մեքսիկայում տարածված երևույթ է, քանի որ չափից շատ հանցագործությունների պատճառով դիահերձարաններում տեղ չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել