«Նոր հետազոտությունը հանգեցնում է այն մտքին, որ մարդիկ հակված են ներել նրանց, ովքեր իրենց դաժան և եսասեր են պահում, և հրաժարվում են նրանց անուղղելի արատավոր համարել»,– գրում է The Times-ի մեկնաբան Ռիս Բլեյքլին՝ հիմնվելով Nature Human Behaviour ամսագրում հրապարակված հոդվածի վրա։

Գիտափորձի ընթացքում, որին ավելի քան հազար մարդ է մասնակցել, մասնակիցները գնահատական էին տալիս երկու անծանոթների. «լավ» անծանոթը հիմնականում հրաժարվում էր գումարի դիմաց էլեկտրաշոկով հարվածել մեկ այլ մարդու, իսկ «վատը» առանց վարանելու միացնում էր էլեկտրաշոկը։

Փորձի մասնակիցների մոտ կայուն լավ տպավորություն էր ստեղծվում «լավ» անծանոթի մասին։ Իսկ երբ «վատ» անծանոթը բարեսրտություն էր ցուցաբերում, նրա մասին կարծիքը միանգամից փոխվում էր դեպի լավը։ «Հետազոտողները գտնում են», որ «նրանց մասին տպավորությունները, որոնք իրենց վատ են պահում, ավելի արագ են թարմացվում, քան նրանց մասին տպավորությունները, ովքեր լավ են պահում իրենց»,– գրում է թերթը։

«Քանի որ մարդիկ երբեմն իրենց վատ են պահում պատահաբար, մենք պետք է կարողանանք վերանայել վատ տպավորությունները, որոնք շատ ժամանակ սխալ են լինում։ Հակառակ դեպքում մենք շատ արագ կխզեինք մեր հարաբերությունները մեր շատ մտերիմների հետ»,– ասում է հետազոտության հեղինակ Մոլլի Քրոքեթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել