Ճապոնական All Nippon Airways ավիաընկերությունը զբաղվում է հավելվածի ստեղծմամբ, որը օգնելու է ուղևորներին թռիչքի ընթացքում հեշտությամբ քնել։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։

Նոր հավելվածն աշխատելու է արհեստական բանականության օգնությամբ, իսկ դրա մշակմամբ զբաղվելու է NeuroSpace ընկերությունը։ Հայեցակարգի համաձայն՝ հավելվածի կողմից արտաբերվող ձայների և պատկերների որոշակի հերթականությունը նպաստելու են ինքնաթիռում հեշտությամբ քնելուն։

Հեղինակները նաև հայտարարել են, որ այս հավելվածը օգնելու է նաև բարելավել քնի որակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել