Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման մասին, հայտարարել է, որ երկրում իրականում տնտեսական ճգնաժամ չկա և ճգնաժամի մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիա են, գրում է T24 կայքը։

«Մեզ մոտ ճգնաժամ-մգնաժամ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է։ Առևտրի կենտրոններում նման լուրեր տարածողներին չխաբնվեք։ Սրանից հետո այս երկրում դոլարով ու եվրոյով գույքի վարձակալություն չի լինի, այսուհետ այս երկրում միայն թուրքական լիրան է անցնում։ Սրան հակառակվողը պատասխան կտա։ Սա Ամերիկան չէ, սա Թուրքիան է», - ասել է Էրդողանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել