Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեքսն ու սեքսուալությունն անվանել է «աստծո պարգև, այլ ոչ թե տաբու»։ Այդ մասին նա ասել է Ֆրանսիայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Խոսակցության սղագրությունը հրապարակվել է Վատիկանի մամլո ծառայության կայքում։

Սեքսուալությունն ու սեքսն աստծո պարգևն են: Դրանք երկու նպատակ ունեն՝ սերն ու կյանքի ստեղծումը: Իրական սերը կրքոտ է, իսկ տղամարդու ու կնոջ կրքոտ սերը հավերժական կյանքի գրավականն է, որը տրվում է հոգով ու մարմնով»,- ասել է պապը՝ պատասխանելով 24-ամյա աղջկա այն դիտարկմանը, թե սեքսուալության մասին ու սիրո թեմայի շուրջ ավագ սերնդի հետ ավելի դժվար է խոսել:
«Սեքսուալությունը, սակայն, պետք է մեկ չափման մեջ լինի՝ տղամարդու և կնոջ միջև: Բայց այս փառահեղ ճանապարհին մեզ կարող են շեղել մեր թուլություններն ու հոգևոր անկումը: Իրական սիրուց «զատված սեքսուալությունից» ծնունդ է առնում զվարճանքը՝ հիմք դառնալով պոռնոարդյունաբերության համար»,- ասել է պապը։

Ֆրանցիսկոսը դատապարտել է պոռնոգրությունը՝ որպես «ստի ինդուստրիայի» մի մասնիկ և այն «սիրուց առանձնացված սեքս» անվանել։ Պապը համաձայնել է, որ մարդը իր թուլության և հոգևոր թերությունների պատճառով միշտ չէ, որ «գեղեցիկ ուղի է բռնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել