Դերասան Սամվել Թադևոսյանն այս օրերին նկարահանվում է ռուսական նոր՝ «СССР» (ԽՍՀՄ) բազմասերիանոց հեռուստասերիալում: Ֆիլմը չորս ընկերների և երկրի ճակատագրի մասին է:   

Բազմասերիանոց հեռուստասերիալը ստեղծվել է «Առաջին ալիքի» համար, իրականացնում է «Մարս մեդիան»: Պատմական նախագիծ է, որի գործողությունները և զարգացումները տեղի են ունենում 1981-1991 թվականներին: СССР-ը նաև չորս ընկերների անունների հապավումից է՝ Սերգեյ, Սեմյոն, Սամվել և Ռոման: Նրանք միասին են ծառայել բանակում, 1918 թվականի գարնանը նրանք զորացրվում են, և այդպես նրանց ճանապարհները բաժանվում են: Մեկը մնում է Մոսկվայում, մյուսը մեկնում է Լենինգրադ, երրորդը՝ Հայաստան, իսկ չորրորդը՝ Ուկրաինա: 

Ինչպես սցենարիստներ Մարինան և Սերգեյն են գրել, այս չորս ընկերները պետք է կարողանան հեռավորության վրա պահպանել իրենց ընկերությունը: 1981 թվականին ընկերները պայմանավորվել էին տարին մեկ ամռանը հանդիպել Կարմիր հրապարակում: «СССР»-ը մելոդրամա է՝ լի դրամատիկ պահերով։ Ռեժիսորն է Ալեքսեյ Ռուդակովը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել