Իտալիայում կայացել է «Միսս Իտալիա 2018» գեղեցկության մրցույթը․ երկրի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին արժանացել է 26-ամյա Կառլոտա Մաջիորանան։

Գեղեցկուհին ծնունդով Մարկե շրջանից է և մասնագիտությամբ դերասանուհի է։

Երկրորդ տեղը զբաղեցրել է 21-ամյա Ֆյորենցա Դանտոնինոն՝ Նեապոլից։ 

Լավագույն եռյակը եզրափակել է 18-ամյա Կյարա Բորդին՝ Լացիոյից, որն առանձնացել է իր համարձակությամբ․ աղջիկը չի վարանել մասնակցել մրցույթին, չնայած հաշմանդամ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել