Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով Հայկ Մարությանի՝ 2012թ.-ից ի վեր դրսևորած քաղաքացիական կեցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև այն, որ չկա ձայնագրություն, որը կվկայի, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ասել է, թե հպարտ է, որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ապա չկան փաստացի ապացույցներ, որ նա նման բան է ասել:

Այս մասին Tert.am –ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Կոստանյանը:

«Վկայակոչվող հոդվածում նշված է, որ Հայկ Մարությանը շատ ուրախ է, որ իր երեխան ծնվել է Երևանում՝ ապրիլի 9-ին, («որը համընկել է Սերժ Սարգսյանի ինագուրացիային») և կարծես թե՝ առաջնային շեշտը դրվել է նրա վրա, որ իր երեխան ծնվել է: Քանի որ չկա ձայնագրությունը, որը հիմք է հանդիսացել էդ նյութը պատրաստելու համար, ավելին կդժվարանամ ասել: Բայց, փոխարենը, կասեմ, որ Հայկ Մարությանն իր քաղաքական ու քաղաքացիական կեցվածքով 2012 թվականից տարիներ շարունակ ցույց է տվել, որ կողմ չէ, առավելապես, դժգոհ է՝ ապրելով Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում և դա ցույց է տալիս նրա մասնակցությունը հանրային հնչեղություն ստացած բոլոր քաղաքացիական շարժումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել