Armsport.am-ը գրում է.

Այս օրերին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները ուսումնամարզական վերջին հավաքն են շարունակում Ծաղկաձորում:

Մեր ընտրանիները նախապատրաստվում են սեպտեմբերի 23-ին Բաթումիում մեկնարկելիք շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադային:

Մեր հավաքականները խաղասեղանների շուրջ կնստեն հետևյալ կազմերով` 

Կանայք` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա

Տղամարդիկ` Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան:

Պահեստայիններն են Սիրանուշ Ղուկասյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Մերոնք մրցավայր կմեկնեն սեպտեմբերի 22-ին` Երևան-Բաթումի գնացքով և կվերադառնան հոկտեմբերի 6-ին:

Նշենք, որ տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայի հաղթող է դարձել երեք անգամ,իսկ կանանց թիմի լավագույն արդյունքը /5-րդ տեղ/ գրանցվել է 2014 թվականին Նորվեգիայի ստուգատեսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել