Որոշ ժամանակ առաջ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեծ պաթոսով գրել էր, որ Հայաստանում կառավարման ոլորտում ԽԾԲ-ի համակարգին վերջ են տալու։ Էլ ֆսյո, այդպիսի բան չի լինելու։ Առիթը Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի գլխավոր բժիշկ Արա Մինասյանին (ով ՍՍ-ի խնամին է) աշխատանքից ազատելն էր։

Հիմա պարզվում է՝ ԽԾԲ-ի դեմ աննկուն մարտիկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որտեղ կարողացել է, իր ընկերներին է նշանակել գլխավոր բժիշկների և այլ ղեկավար պաշտոններում։

Փաստորեն, «մեր դեմ խաղ չկա»-ն ա, էլի․ մենք կանոններ ենք թելադրում, բայց դրանք մեզ չեն վերաբերում, ինչ կուզենք, կանենք։

Դեռ ընդամենը 4.5 ամիս է իշխանությունն իրենց ձեռքում։ Մարդ վախենում է մտածել, թե ինչ է լինելու, երբ սրանք ոտքները մի քիչ էլ պնդացնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել