Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ալյուր - 450-550 գ
- կարագ - 200 գ
- ձու - 1 հատ
- կոնյակ - 50 մլ
- ջուր - 150 մլ
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ - 1 բանկա
- կարագ - 200 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շերտերը: Ամանի մեջ լցնում ենք ալյուրը, մեջը քերում 200 գ կարագը և ձեռքերով տրորում: Այնուհետև լցնում ենք ձուն, մի փոքր աղ ցանում և խմորը հունցում: Վերջում ավելացնում ենք կոնյակն ու ջուրը և խմորը գնդում: Ապա փաթաթում ենք պոլիէթիլենային թաղանթով և 3 ժամով տեղափոխում սառնարան:
Խմորը 10-12 մասի ենք բաժանում, գրտնակում և շրջանաձև կտրում: Այնուհետև դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում և նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում մինչև ոսկեգունելը: Այդպես վարվում ենք բոլոր խմորների հետ:
Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ լցնում ենք կարագն ու խտացրած կաթը և լավ հարում: Կրեմը քսում ենք շերտերին, այնուհետև տորթն ամբողջությամբ կրեմապատում:
Շերտերի ավելցուկները մանր փշրանքների ենք վերածում և լցնում տորթի վրա: 4-5 ժամով տորթը տեղափոխում ենք սառնարան և մատուցում:

Պատրաստեցինք համեղ Նապոլեոն։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/%D5%B6%D5%A1%D5%BA%D5%B8%D5%AC%D5%A5%D5%B8%D5%B6-%D5%AD%D5%BF%D5%A1%D6%81%D6%80%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D5%BE/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել