Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ ադրբեջանական սադրիչ գործողությունների և հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից խոցվել է 3 զինծառայող, որոնց մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի տարածվել։

Սակայն Ադրբեջանի իշխանության ընդիմադիր հատվածը պարզել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի բանակում մահացել են Հուսեյն Հուրբանովը, Իբրահիմ Ալլահվերդիևը և ևս մեկ զինծառայող, որի անունը դեռ հայտնի չէ։ Նրանց հետ մեկտեղ նաև մեկ զինծառայող ծանր վիրավորվել է։

Փաստորեն, միայն ադրբեջանական ընդդիմադիր հատվածի հայտնած տեղեկությունների համաձայն՝ արդեն բացահայտվել է 4 խոցված ադրբեջանցի զինծառայող, որոնցից 3-ը մահացել են, մեկը ծանր վիրավոր է։ Իրականում սադրիչ գործողությունների արդյունքում տուժած ադրբեջանցի զինծառայողներն ավելի շատ են, նրանց անունները ևս կբացահայտվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել