Armsport.am-ը գրում է․

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին:

«Ես հուսով եմ, որ մենք վաղը կկարողանանք ցույց տալ մեր ֆուտբոլը: Չեմ կարծում, որ Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալը» թուլացել է:

«Ռեալը» միշտ էլ մեծագույն ակումբ կլինի:

Մենք պարտավոր ենք հավատալ, որ կարող ենք հաջողության հասնել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում»,- Դի Ֆրանչեսկոյի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել