Ամերիկացի նկարիչ Բրայան Ուայթլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը կախել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցում՝ Վաշինգտոնում։ Այս մասին հաղորդում է Hyperallergic պարբերականը։
Ուայթլիի ընկերը, որը չի ցանկացել ներկայանալ, օգոստոսի սկզբին ամրագրել է 435 համարը։ Դրանից հետո նա օգնել է նկարչին տեղավորել նկարը բազմոցի վերևում։ Հյուրանոցը Սպիտակ տնից 15 րոպե հեռավորության վրա է գտնվում։
Ուայթլիի խոսքերով՝ կտավը կախված է մնացել հյուրանոցում մոտ մեկ ամիս։ Այդ ընթացքում հյուրանոցում մի քանի հյուր է կանգ առել, սակայն նրանք ոչինչ չեն նկատել։
Սեպտեմբերին նկարիչը հյուրանոց է վերադարձել և աշխատակիցներին հաղորդել է, որ սենյակում բան է մոռացել։ «Նրանք ինձ ներս թողեցին համար և ես կարողացա վերցնել նկարը, սակայն ինձ դուրս վռնդեցին, երբ մենեջերը նկատեց, թե հատկապես ինչ եմ ես փորձում դուրս տանել»,– պատմել է նկարիչը։
Հյուրանոցի ներկայացուցիչները հերքում են տեղի ունեցածը։ «Նման բան չի եղել»,– հայտարարել է Պատրիշիա Թանը՝ Trump International Hotel հյուրանոցի վաճառքի և մարքեթինգի գծով տնօրենը։
Նկարիչը տրամադրել է հյուրանոցի լուսանկարները, որոնցում երևում է նկարը։ Այն տեղադրված է բազմոցի վերևում՝ «Թրամփի հյուրանոցներ» գրությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել