Օրերս Ռիչարդ Գիրի 35-ամյա կինը՝ իսպանացի լրագրող Ալեխանդրա Սիլվան, սոցցանցի իր էջում հաստատել է, որ իրենց ընտանիքում շուտով ավելացում է սպասվում։

«Դա միայն վերջերս է տեղի ունեցել։ Անգին պահ. մեր սիրելի երեխան, որին մենք այդքան սպասում ենք, օրհնություն է ստացել Նորին Սրբություն Դալայ Լամայից»,– ստորագրել է նա ամուսնու և տիբեթական բուդդիզմի հետևորդների առաջնորդի հետ իր լուսանկարը։

Հայտնի է, որ ամուսիններից երկուսն էլ նախկին ամուսնություններից արդեն ունեն երեխաներ. Ալեխանդրան՝ Ալբերտին և Ռիչարդը՝ Հոմերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել