Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին պատմել է, թե ինչպես է ժամանակին հրաժարվել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունից.

«Իմ կարիերայում մի շրջան է եղել՝ սկսած 2004 կամ 2005 թվականից, երբ «Ռեալն» ամեն ինչ արել է, որ տեղափոխվեմ Մադրիդ: Նրանք ինձ ակումբի մարզաշապիկն են ուղարկել իմ անվանմամբ և «10» համարով:

Չէի ասի, թե Ֆլորենտինո Պերեսն ինձ անընդհատ զանգահարել է, բայց նրա հետ աշխատողներն անընդհատ փորձում էին կապ հաստատել ինձ հետ:

Ի վերջո սերը հաղթեց: Ես սիրում եմ «Ռոման», Հռոմը, ակումբի երկրպագուներին: Սիրում եմ բոլոր նրանց, ովքեր 25 տարի առաջ ինձ օգնել են դառնալ այս ակումբի մի մասնիկն ու ավագը»,- Տոտիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ Տոտին «Ռոմայում» հանդես է եկել 1992-2017 թվականների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել