Հնդկաստանում 12 երիտասարդներ առևանգել են 19-ամյա ուսանողուհուն և բռնաբարել են նրան ութ ժամ շարունակ։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները։

Աղջկան առևանգել են սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան, ավտոբուսի կանգառից։ Զոհի խոսքերով՝ երիտասարդները, որոնց ինքը ճանաչել է, նրան ջուր են խմեցրել, որի մեջ, աղջկա կարծիքով, թմրանյութ է խառնած եղել, իսկ հետո նրան մեքենայով քաղաքից դուրս են տարել։ Ութ ժամ շարունակ 12 երիտասարդներ նրան բռնաբարել են, իսկ հետո վերադարձրել են աղջկան կանգառ և զանգահարել են նրա ծնողներին, որպեսզի գան և տանեն աղջկան։

Խմբակային բռնաբարության արդյունքում տուժածը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նրա մոր խոքերով՝ նա ուժեղ կոկորդի ցավ է ունեցել և մի որոշ ժամանակ չի կարողացել խոսել և ուտել։ Այժմ աղջիկը բժիշկների հսկողության տակ է գտնվում։

Ներկա պահին ոստիկանությունն աշխատում է հանցագործներին գտնելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել