Տեսադայակը սարսափելի պահ է տեսագրել․ մեկամյա աղջնակի մահճակալին միստիկ ուրվագիծ է մոտեցել։ Երբ Նորթումբերլենդում (Անգլիա) բնակվող 31-ամյա հայրը տեսել է դա, մեծ համարձակություն է հավաքել սենյակ մտնելու համար, գրում է Daily Mail-ը։

Հոր՝ Սթիվենի խոսքով՝ միջադեպից ոչ շատ առաջ երեխայի մահճակալում հանելուկային կերպով տիկնիկ է հայտնվել, սակայն տղամարդն այդ ժամանակ դրան նշանակություն չի տվել։ Եվ նույնիսկ տեսագրությունից հետո նա հույս ունի, որ դա օբյեկտիվում հայտնված փոշու արդյունք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել