Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, անդրադառնալով «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի վերջին հայտարարությանը, նշել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը չափազանց ինքնավստահ է.

«Իր անտեղյակության մեջ Գրիզմանը շատ ինքնավստահ է: Երբ ես լսում եմ այս տղային, ակամա հիշում եմ Տոտիին, Չավիին, Ռաուլին, Ինյեստային, Կասիլյասին... Այս ֆուտբոլիստները շատ տիտղոսներ են նվաճել, բայց չեն արժանացել «Ոսկե գնդակի»:

Չոլոն (այդպես են դիմում Դիեգո Սիմեոնեին - խմբ.) և Գոդինը, ովքեր համապատասխան նվաճումների են հասել, պետք է Գրիզմանին խորհուրդներ տան»,- Ռամոսի խոսքը մեջբերել է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ երեկ Գրիզմանը հայտարարել էր՝ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ նույն խաղամակարդակում է և արժանի է «Ոսկե գնդակի»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել