Aysor.am-ը գրում է.
Ամերիկյան SpaceX ընկերության Big Falcon (BFR) տիեզերանավի առաջին ուղևորը, որը կմասնակցի զբոսաշրջային նպատակներով մարդկանց Լուսնի շուրջը պտտելու ծրագրին, կլինի ճապոնացի միլիարդատեր, արվեստի գործերի կոլեկցիոներ Յուսակու Մաեձավան: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:
 
Նախորդ շաբաթ SpaceX ընկերությունը հայտարարել էր, որ ընտրել է ուղևոր՝ Լուսնի շուրջն առաջին զբոսաշրջային թռիչքի համար, սակայն չէր նշել հաջողակի անունը՝ խոստանալով ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել սեպտեմբերի 17-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել