Tert.amLife-ը գրում է.
Մի քանի ամսվա դադարից հետո դերասանուհի Ադրիանա Գալստյանը վերսկսել է նկարահանվել «Նռան հատիկ» հեռուստասերիալում: Նրա վերադարձը նախագիծ նույնքան զարմանալի էր շատերի համար, որքան և  բացակայության մասին լուրը։ Այն ժամանակ խոսակցություններ տարածվեցին, որ Ադրիանան խնդիր է ունեցել նախագծի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ, չնայած նա հերքել էր այդ լուրերը, շատերին համոզիչ չէր թվացել։
 
Tert.am Life-ի հետ զրույցում Ադրիանան ասել է, թե ինչով էր պայմանավորված իր ժամանակավոր բացակայությունը, ինչպես ստացվեց վերադարձը, ինչպես նաև մեկնաբանել է Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտ ունենալու խոսակցությունները: 
 
Դերասանուհին նշեց, որ բացակայության ընթացքում առանձնապես հետ չի վարժվել նկարահանումների ռիթմից, բայց հասցրել է կարոտել. «Կարծում եմ՝ մի քանի ամիսը կարճ ժամանակահատված է հետ վարժվելու համար:
Սակայն շատ էի կարոտել ոչ միայն իմ կերպարը, այլև անձնակազմին, գործընկերներիս և, ի վերջո, նկարահանման պրոցեսը»:
 
 
Ադրիանան նկատեց, որ իր կերպարը հեռուստասերիալ վերադարձել է որոշակի փոփոխություններով։ «Կյանքի շատ դժվարությունները, ամուսնու դավաճանությունը, երեխայի կորուստը, անշուշտ, իրենց հետքն ունեցան Ադրիանայի կյանքում: Կարելի է ասել, նա սկսել է ավելի սառը դատել, հասունացել է, իսկ հետագա զարգացումների հետ մասին խոսել չեմ ուզում, որպեսզի հետաքրքիր լինի»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել