Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու համար:

Մասնավորապես, խիստ կարևոր եմ համարում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում:

Ամառային արձակուրդներից հետո խորհրդարանական դիվանգիտության խողովակներով այս հարցի առաջխաղաղացումը կրկին աշխուժացել է: Կարծում եմ՝ գործադիր իշխանությունը նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրը:

Հիշեցնեմ, որ այս պահին համաձայնագիրն այս կամ այն կերպ վավերացրել են ԵՄ 28 անդամ երկրներից 8-ը:

Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել