Armsport.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

1/8 եզրափակչի «Յունիոր Սևան»-«Լոռի ՖԱ» և «Արցախ»-«Շիրակ» հանդիպումները կսկսվեն ժամը 16.00-ին: Խաղերը նախանշված են սեպտեմբերի 20-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը նույնպես կկայանա սեպտեմբերի 20-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել