«Սանիթեք» ընկերությունը հերքում է լուրը, որ ընկերության մեքենաների մի մասը պատկանում  է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Տարածած հաղորդագրությամբ ընկերությունը ցանկանում է ևս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ըներություն:

«Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաև գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն և բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևիցե որևէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որևէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որևէ ներկայացուցչի հետ: Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երևանի քաղաքային իշխանությունը և համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառայուցի հետ»,-ասված է ընկերության տնօրինության տարածած հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել