Tert.am-ը գրում է.

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրները կապված են անվտանգության հետ:

«Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որևէ բան չի ուղարկվել, և հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Է. Աղաջանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել