Tert.am-ը գրում է.

«Yerevan today» խմբագրությունում երեկ տեղի ունեցած խուզարկությունը կատարվել է  բազմաթիվ խախտումներով. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան և նշեց, որ փաստաբանը արձանագրել էր 7 խախտում:

Նախ, ըստ Հակոբյանի՝ խուզարկությունը սկսել են առանց փաստաբանի: «Չէին կարող այդքան սպասել: Սկսելուց մի քանի րոպե անց եկավ փաստաբանը, բայց նրանք ներս չէին թողնում, ասելով՝ ուշացել ես, հեռախոսազանգից հետո թույլատրեցին, որ փաստաբանը ներս մտնի»,-ասաց նա և նշեց, որ երկրորդ փաստաբանին ևս զանգից հետո են թույլ տվել:

Բացի այդ, ըստ Սևակ Հակոբյանի՝ քննչական հատուկ գործողություն իրականացնող անձինք ամբողջ ընթացքում կապի մեջ էին ինչ-որ պաշտոնյայի հետ, բայց նրա անունն իր մոտ չեն տվել:

Ըստ նրա՝ իրավապահներն իրենց մոտ եկել էին փնտրելու ապացույցներ՝ արդյոք իրավապահ մարմիններին գաղտնալսելու ձայնագրությունը առաջինը իրենց մոտի՞ց է տարածվել, թե՞ ոչ, մինչդեռ խուզարկել են ամեն ինչ. նյութեր, ռեզյումեներ, հայտարարություններ և այլն:

«Նրանք նայել են մեր բոլոր ֆինանսական թղթերը, որոնք կապ չունեին գործի հետ,»-ասաց նա:

Բացի այդ, ըստ խմբագրի՝ խուզարկություն իրակացնող խումբն ասում էր, որ փաստաբաններն իր տարբերություն իրենց,  ներսուդուրս չեն կարող անել:

Ի դեպ, Սևակ Հակոբյանը հայտարարեց, որ խուզարկության նախօրեին՝ կիրակի օրվանից, կայքի վրա DDos հարձակումներ են տեղի ունեցել, և ենթադրում են, որ նյութեր տեղադրելու փորձ է արվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել