Վիտամին C-ն կարևոր սննդարար նյութ է, որը պաշտպանում է օրգանիզմը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմում նկատվում են որոշ ախտանշաններ:

Լնդերի բորբոքում: Վիտամին C-ի բավարար մակարդակը կարևոր է ատամների ու լնդերի առողջության համար:

Մազերի չորություն: Երբ վիտամին C-ի մակարդակն օրգանիզմին չի բավարարում, մազերը տուժում են, չորանում, ճյուղավորվում: Բացի այդ՝ այս վիտամինը նպաստում է մազերի արագ աճին: Վիտամին C-ն անհրաժեշտ է նաև երկաթի յուրացման համար:

Արյունահոսություն քթից: Եթե հաճախ է նկատվում արյունահոսություն քթից, մեծ է հավանականությունը, որ վիտամին C-ի մակարդակը նորմայից ցածր է:

Մաշկի չորություն, կոպտություն, կարմրածություն: Կոլագենի սինթեզման համար վիտամին C է անհրաժեշտ: Եթե այս վիտամինի մակարդակը չի բավարարում, մաշկի վիճակը վատանում է:

Կապտուկների առաջացում: Վիտամին C-ի անբավարար մակարդակի դեպքում մազանոթները թուլանում են, և նույնիսկ մեկ թույլ հարվածը կարող է հանգեցնել կապտուկների առաջացման:

Վնասվածքները դանդաղ են ապաքինվում: Նույնիսկ փոքր քերծվածքները շաբաթներ շարունակ չե՞ն ապաքինվում: Այս դեպքում առկա է հավանականություն, որ օրգանիզմին չի բավականացնում վիտամին C-ի մակարդակը:

Ցավ և այտուցներ: Սրանք բավական տարածված խնդիրներ են անձանց շրջանում, ովքեր տառապում են ռևմատոիդ արթրիտով:

Հոգնածություն, տրամադրության անկումներ: Վիտամին C-ի անբավարար մակարդակը կարող է կապված լինել հոգեբանական խնդիրների հետ՝ դառնալով նաև հոգնածության պատճառ:

Մրսկան եք, հակված գրիպի: Վիտամին C-ն մասնակցություն է ունենում լեյկոցիտների արտադրմանը: Այն հզոր հակաօքսիդանտ է, որը հյուսվածքները պաշտպանում է վարակներից: Երբ վիտամին C-ի մակարդակը նորմայից ցածր է, կարող է նկատվել մրսկանություն, հակվածություն վիրուսների, գրիպի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել