Փղերի դերը էկոհամակարգում չափազանց կարեւոր է ոչ միայն նրանց կյանքի օրոք, եւ այս տեսանյութը ցույց է տալիս դաժան ճշմարտությունն այն մասին, թե սատկելուց հետո ինչ է տեղի ունենում հսկայական փղերի հետ։

Այդ կադրերում ցուցադրված է մի փիղ, որն ուր որ է սատկելու է. նրան բախման ժամանակ մահացու վիրավորել է ցեղակիցը: Այդ օրը նրան թողնում են հանգիստ մահանալ, եւ ոչ ոք նրան չի անհանգստացնում: Երկրորդ օրը նրա հիշատակը հարգելու են գալիս մյուս փղերը:

Մահվանից երեք օր անց սատկած կենդանուն հայտնաբերում են լեշակերները: Առաջինը վրա են տալիս բորենիները: Մեկ գիշերվա ընթացքում գիշատիչների հոտը դատարկում է փղի փորոտիքը եւ կուշտ ուտում, ինչից հետո գալիս է գիշակեր թռչունների հերթը:

Մեկ շաբաթվա ընթացքում փղի լեշը կերակրում է տասնյակ բորենիների ու թռչունների, բացի դրանցից՝ նրանով բերանն է «քաղցրացնում» նաեւ ընձառյուծը: Տասն օր անց հսկայական փղից մնում է միայն կնճիթը, իսկ եւս մի քանի օր անց՝ միայն կմախքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել