Ինչպես շատերը, հավանաբար այնպես էլ դուք ևս ցանկանում եք երկար ապրել, իսկ երկարակեցությունն անմիջական կապի մեջ է մարդու առողջության հետ։ Երևի անգամ կարիք չկա նշելու, որ առողջ լինել-չլինելն էլ կախված է ձեր վարած կենսակերպից։

Եթե ցանկանում եք երկար ապրել, ապա հետևեք այս խորհուրդներին։

Քնելու լավագույն ժամանակահատվածն է 22։00-06։00-ն։

Չինացի բժիշկները պնդում են, որ հենց այդ ժամանակահատվածում են որոշ օրգաններ առավել ինտենսիվ աշխատում՝ օրգանիզմից դուրս հանելով բոլոր վիրուսներն ու վնասակար նյութերը։ Իսկ որպեսզի այդ օրգանների աշխատանքը չխաթարվի, նախընտրելի է, որ քնած լինեք այդ ժամանակ։

Անտեսեք հասարակության կարծիքը

Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունների համաձայն՝ մարդիկ, ովքեր հաշվի չեն առնում հասարակության կարծիքն իրենց մասին, շատ ավելի երկար են ապրում։ Բանն այն է, որ հասարակության մեջ միշտ էլ բացասական կարծիքներ լինում են անձի մասին, և հենց այդ կարծիքներն էլ անձին ավելի նյարդային են դարձնում, ինչն ազդում է նրա առողջության վրա։

Բնական արևայրուք ընդունեք

Արևը վիտամին D-ի համար մեկ աղբյուրներից է։ Այն ոչ միայն օգնում է ազատվել սթրեսից, այլ նաև նվազեցնում է շաքարային դիաբետով հիվանդանալու շանսերը։ Սակայն, իհարկե, չպետք է արևայրուքը չարաշահել՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։

Ավելի ուշ-ուշ լողացեք և լվացեք ատամները

Եթե դուք էլ եք սիրում ամեն օր մեկ-երկու անգամ լոգանք ընդունել, ապա ստիպված կլինեք փոխել ձեր այդ սովորությունը։ Բժիշկներն ասում են, որ ամեն անգամ, երբ տաք ջուրն ու օճառը (նաև շամպունն ու նմանատիպ այլ նյութերը) միանում են իրար, դրանք մաշկի վրայից սրբում են բնական յուղային պաշտպանիչ շերտը, առանց որի մաշկը չորանում և ծեր տեսք է ստանում։ Նույնն ասում են ատամնաբույժներն ատամների մասին։ Ատամները պարբերաբար լվալը կամ ախտահանիչ միջոցներով ողողելն էապես բարակեցնում են էմալի շերտը՝ ատամները դարձնելով ավելի խոցելի։

Լոլիկ կերեք

Բոստոնում գտնվող Թաֆթսի համալսարանի հետազոտողները 11 տարի շարունակ ուսումնասիրություն էին կատարում, որի արդյունքում պարզվեց, որ լոլիկի ներառումը սննդակարգում նվազեցնում է սրտանոթային խնդիրների առաջացման շանսերը։

Դեն նետեք ձեր զարթուցիչը

Ճապոնացիներն էլ պնդում են, որ մարդիկ՝ հատկապես արյան ճնշման խնդիր ունեցողները, կարող են վայրկյանական սրտի կաթված ստանալ հանկարծակի հնչած բարձր ձայնից։ Բացի այդ՝ սուր ձայները միմիայն բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա։

Կերեք հացի եզրային չոր մասերը

Գերմանացի բիոքիմիկները խորհուրդ են տալիս ուտել հացի միայն եզրային չոր հատվածները։ Դրանցում առկա հակաօքսիդանտները կանխում են ստամոքսի քաղցկեղն ու օրգանիզմը մաքրում վնասակար նյութերից։ Հետազոտողներից մեկը նշել է, որ հացի եզրային մասերում կան մի քանի անգամ ավելի հակաօքսիդանտներ, քան մեջտեղի հատվածներում։

Հրաժարվեք ծխախոտից

Երևի կարիք անգամ չկա ասելու, որ ծխախոտը վնասակար է առողջության համար։ Պարզապես հրաժարվեք դրանցից, եթե ցանկանում եք առողջ լինել։

Պարեք

Այո, դուք ճիշտ կարդացիք․ պարելը երկարեցնում է կյանքի տևողությունը։ Ֆրանսիացի գիտնականները խորհուրդ են տալիս պարել հատկապես սալսա, քանի որ այդ պարի շարժումների շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը և մարզվում են բոլոր մկանները։

Քնելուց առաջ խոնավ գուլպաներ հագեք

Թեև շատերը թերահավատորեն են մոտենում, այնուամենայնիվ, քնելուց առաջ խոնավ գուլպաներ հագնելը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա։ Երբ ոտքերը հովանում են, օրգանիզմում առկա օգտակար նյութերն ուղղվում են դեպի հյուսվածքներ, որից հետո դրանցում կուտակված թունավոր նյութերը դուրս են գալիս օրգանիզմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել