Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը, և այս մի միջոցառումն իր տրամաբանությամբ, սփռվածությամբ ու ապակենտրոնացված լինելով տարբերվող և աննախադեպ կլինի։

Այսօր Հանրապետության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումների մասին։ 

Նա տեղեկացրեց, որ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները   տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ ավտոերթևեկության համար փակ է լինելու։

«Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, սա հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր ունեցած փորձը։ Այս կարգախոսով յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, ուղերձը հղվում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի ու հասկանա, որ ինքն անկախ է դրանից  բխող բոլոր հետևանքներով»,-ասաց նա։

Աղաջանյանի խոսքով՝ այս միջոցառումը լինելու է ներառական բոլորի իմաստներով։ Ըստ նրա՝ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն, այսինքն՝ ներառելու է մշակութային  բոլոր շերտերը։

«Այս տեսանկյունից կարևոր տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից, երբ կար հստակ արտիստների խումբ, որոնք ինչ-որ չափով օգտվում էին պետության կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու մենաշնորհից։ Այս անգամ կտեսնեք երիտասարդ դեմքեր, որոնք անմիջական ֆորմատի մեջ ելույթ կունենան ՀՀ քաղաքացիների համար»,- շարունակեց Աղաջանյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին ընդունելություն կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում։ 

«Երևի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել