Aysor.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Տոնական միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակին կից փողոցներում կտեղադրվի 10 բեմահարթակ, որտեղ կենդանի հնչողությամբ ելույթ կունենան մի շարք երաժշտական ժանրեր ներկայացնող խմբեր:

Հանրապետության հրապարակում միջոցառումները կմեկնարկեն ժամը 12:00-ին՝ կավճանկարչության միջոցառումներով, որին կմասնակցի 2000 աշակերտ։

Դրան կհաջորդի «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը։

Ժամը 13:00-ին Ազատության հարապարակից կմեկնարկի փողային նվագախմբերի երթը։ Բացի մայրաքաղաքի կենտրոնից, տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական շրջաններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել