Երբ մարմնի վրա վնասվածք ենք ստանում, մեր ցավային ընկալիչներն այդ ազդակները շատ արագ հաղորդում են գլխուղեղին, որից հետո էլ մենք զգում ենք ցավ։ Այս ողջ գործընթացը չափազանց արագ է կատարվում։ Վերջերս գիտնականները պարզել են, որ ոչ միայն մարդիկ ու կենդանիները, այլ նաև բույսերն են զգում ցավ։

Վինսկոնսին-Մեդիսոն համալսարանում իրականացված հետազոտության համաձայն՝ երբ բույսը վնասվում է, վնասման կետից բույսի ողջ մակերեսով ազդակներ են տարածվում, որոնք շատ նման են մարդկանց և կենդանիների օրգանիզմում տարածվող ցավի ազդակներին։

Միաժամանակ հարկ է նշել, որ բույսերը չունեն նյարդային համակարգ, բայց հետազոտողների կողմից կատարված այս տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ դրանք ունեն նյարդային համակարգի սեփական, հավանաբար առավել պարզ համակարգը, որի միջոցով էլ զգում են «ցավը»։ Ահա լյումինեսցենտային լույսի տակ արված տեսաձայնագրությունը, որում վնասատուն կրծելով ուտում է բույսը՝ դրան պատճառելով «ցավ», որը հաղորդվում է գլյուտամատանման հաղորդիչների միջոցով։

Հետազոտողները կատակով անհանգստանում են՝ այս պարագայում ինչո՞վ են պատրաստվում սնվել բուսակերները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել