Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցությունը Շենգավիթ վարչական շրջանում անցկացրած հանրահավաքին ներկայացրեց մայրաքաղաքի մի քանի օրակարգային խնդիր:

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը բարձրացրեց բնապահպանական հարցեր:

«Մայրաքաղաքում բնապահպանական խնդիրներն օրակարգային են, այսօր Երևանը խեղդվում է օդի աղտոտվածությունից: Այդ խնդիրը պետք է լուծել: Ոչ պակաս անհանգստացնող խնդիր է աղբահանությունը: Այն պատուհաս է դարձել մեր բնակիչների համար. որտեղով անցնում ես՝ աղբի հոտը զգացվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Մհեր Շահգելդյանը: ՕԵԿ ներկայացուցիչը խոսել է բարձրացրած լուծումների մասին: Առաջինը, ըստ Մհեր Շահգելդյանի, նախ պետք է կազմակերպել օպերատիվ աղբահանությունը:

«Քաղաքը պետք է մաքրվի, այսպես չի կարելի: Այս խնդիրը պետք է լուծվի, որպեսզի ազատվենք գարշահոտությունից»,- նշեց Մհեր Շահգելդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել